Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդն արտակարգ նիստ է հրավիրել ռուսական «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռի հարվածի հետ կապված
Նմանատիպ
Կիևի պահանջով նոյեմբերի 26-ին Բրյուսելուն Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդն արտակարգ նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկվելու են Դնեպրում Ուկրաինայի պաշտպանական-արդյունաբերության համալիրի դեմ ռուսական նոր հրթիռի հարվածի հետևանքները։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 21-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել տեղաուղերձով, որում նշել էր, որ ի պատասխան ամերիկյան և բրիտանական հեռահար սպառազինությունների կիրառման, Ռուսաստանի զինված ուժերը միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռներով հարվածել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներից մեկին։
Պենտագոնը հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնին նախապես ծանուցել է առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռի արձակման մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում