Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա

Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում 56-ամյա Մայիս Ա.-ն իր վարած «Shacman» մակնիշի բետոնախառնիչով կողաշրջվել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել շինարարության աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված վայրում կառուցվում է 3 բազմաբնակարան բնակելի շենք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում