Նեթանյահուն կձերբակալվի, եթե այցելի Կանադա կամ Իռլանդիա
23/11/2024 15:30
Նմանատիպ
Կանադան կկատարի Միջազգային քրեական դատարանի որոշումը և կկալանավորի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր: Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին:
«Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր երկրներից մեկն է։ Մենք միշտ վստահ ենք եղել ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլորի կողմից այն միշտ պահպանելու պարտավորությանը:
Յաշվի առնելով, որ արդյունքի հասնելու համար աշխարհում հաշվետվողականություն է պետք, Կանադան հավատարիմ է մնում իր պարտավորություններին՝ համաձայն Հռոմի ստատուտի»,- ասել է նախարարը։
Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը՝ նույնպես ընդգծելով, որ երկիրը կձերբակալի Իսրայելի վարչապետին, եթե վերջինս այցելի իրենց երկիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում