ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին օտարերկրյա ԶԼՄ-ների հրապարակումները կեղծ են

ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին օտարերկրյա ԶԼՄ-ների հրապարակումները կեղծ են

ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ և ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում