Huawei-ը սեփական ծրագրով սմարթֆոն կթողարկի․ FT

Huawei-ը սեփական ծրագրով սմարթֆոն կթողարկի․ FT

Չինական Huawei-ը սեփական ծրագրով սմարթֆոն կթողարկի հակառակ ԱՄՆ-ի՝ սանկցիաների միջոցով Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացին խանգարելու փորձերին։ Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT):

Ըստ պարբերականի՝ Huawei կորպորացիան պատրաստվում է Mate 70 սմարթֆոնի թողարկմանը, որը հագեցած կլինի ամբողջությամբ HarmonyOS Next օպերացիոն համակարգով։ Huawei-ը հույս ունի այն երրորդ հիմնական բջջային օպերացիոն համակարգը դարձնել Apple-ի iOS-ի և Google-ի Android-ի շարքում։

Սա նոր ցույց է ընդդեմ ԱՄՆ պատժամիջոցների, որոնք կոչված էին թուլացնել ընկերությանը, սակայն էլ ավելի ամրապնդեցին Huawei-ի՝ որպես տեխնոլոգիական հսկայի, կարգավիճակը: Անցյալ ամիս ընկերությունից տեղեկացրել են, որ 2024 թվականի առաջին ինն ամիսներին վաճառքներն աճել են 30%-ով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

«Սա կարևոր շրջադարձային պահ է Չինաստանի համար»,- ասել է Albright Stonebridge Group խորհրդատվական ընկերության տեխնիկական փորձագետ Փոլ Տրիոլոն: Նրա խոսքով ՝ չինական կորպորացիան կկարողանա նախագծի մեջ ներգրավել միջազգային ծրագրավորողների։

Financial Times-ը հիշեցնում է, որ Huawei-ի՝ HarmonyOS-ի առաջին տարբերակի և սեփական հավելվածների ստեղծման ազդակ են դարձել 2019 թվականին ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք սահմանափակել էին չինական կորպորացիայի հասանելիությունը Google Mobile Services-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում