Թուրքիան արգելել է կանադացի լրագրող Նիլ Հաուերի մուտքը երկիր
Նմանատիպ
Թուրքիան արգելել է կանադացի լրագրող Նիլ Հաուերի մուտքը երկիր։ Այս մասին գրել է լրագրողը X-ի իր էջում։
Նա հայտնում է, որ Թուրքիա էր մեկնել Երևանից՝ զբոսաշրջության նապատակով, սակայն իրեն բերման են ենթարկել և տեղեկացրել, որ գտնվում է «սև ցուցակում» և 16 ժամ Ստամբուլի օդանավակայանում պահելուց հետո ետ են ուղարկել Հայաստան։
«Ես ոչ մի հանցանք չեմ գործել»,- հայտարարել է լրագրողը՝ նշելով, որ կբողոքարկի մուտքի այս արգելքը։
«Ես հազվադեպ եմ հաղորդումներ անում Թուրքիայի մասին, չեմ անդրադառնում քրդական կամ գյուլենական հարցերի, որովհետև արտասահմանցի լրագրողներն այնտեղ խնդիրներ են ունենում: Կասկածներ ունեմ, որ այս արգելքը կատարվել է Ադրբեջանի խնդրանքով կամ առնվազն ներգրավվածությամբ, քանի որ լայնորեն լուսաբանել եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործունեության և Ալիևի վարչակարգի կողմից իրականացված էթնիկ զտումների մասին», – գրել է լրագրողը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում