Լիբանանը հարվածներ է հասցրել իսրայելական ռազմաբազաներին

Լիբանանը հարվածներ է հասցրել իսրայելական ռազմաբազաներին

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռային հարված են հասցրել Թել Ավիվի արվարձանում գտնվող Իսրայելի ռազմական հետախուզության բազայի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է շարժման մամուլի ծառայությունը:

«Իսլամական դիմադրության մարտիկները բարձր ճշգրտության հրթիռներով հարվածել են Գլիլոտ կոչվող բազային, որը պատկանում է Իսրայելի ռազմական հետախուզությանը և գտնվում է Թել Ավիվի արվարձանում՝ լիբանանա-Պաղեստինյան սահմանից 110 կմ հեռավորության վրա»,-ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Սա մեկ օրում Իսրայելի սահմանի շրջանում ռազմական օբյեկտների երրորդ գնդակոծությունն է։

«Հեզբոլլահի» մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ անօդաչու թռչող սարքերով հարվածել են Լիբանանի սահմանի մոտ գտնվող Միտուլա բնակավայրում տեղակայված իսրայելական բանակի օպերացիոն շտաբի վրա, իսկ Ակկո քաղաքում հրթիռային հարված է հասցվել Շարագի ռազմաբազային։

Հետևեք մեզ նաև Telegram-ում