Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն) հետախուզվում է հանցավոր խմբի ձևավորման և պատվիրված սպանությունների կասկածանքով
25/11/2024 17:05
Նմանատիպ
Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) նկատմամբ։ Ինչպես փոխանցում է «Իզվեստիա»-ն, նա կասկածվում է հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ։
Հաղորդվում է, որ 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր խումբ, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և մարդկանց ֆիզիկական ոչնչացումը։
Նշվում է, որ խումբը իրականացրել է աղմկահարույց հանցագործություններ, ներառյալ՝ ֆիզիկական վնասի սպառնալիքներ և պատվիրված սպանություններ:
Թաթուլյանն արդեն մեկ այլ քրեական գործով մեղադրյալ է և հետախուզման մեջ է։
2023 թվականի սեպտեմբերին գործարարի մոտ Սոչիում մի շարք խուզարկություններ են կատարել՝ կապված հողօգտագործման ոլորտում միլիարդավոր դոլարների գողությունների հետ։