Հայաստանի սահմանին գտնվող դիրքերը նկարելու համար ադրբեջանցի փորձագետը ձերբակալվել է
25/11/2024 19:41
Նմանատիպ
Հայաստանի սահմանին գտնվող ադրբեջանական դիրքերը նկարահանելու համար Բաքվում ձերբակալվել է ռազմական փորձագետ Ադալյաթ Վելիևը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մի քանի օր առաջ դիրքերից սոցցանցերում կադրեր հրապարակելու համար Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Վելիևի նկատմամբ հարուցել է քրեական գործ:
Նրան մեղադրում են «երկրի շահերին, պետական անվտանգությանը և պաշտպանունակությանը լուրջ վնաս հասցնելու մեջ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում