Արևմուտքը սովորություն ունի մարդկանց հրահրել իրար դեմ․ Իրան
Նմանատիպ
Արևմուտքի օգնությունն Ուկրաինային կկրճատվի՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում իշխանության է եկել նախկին վարչակարգից տարբերվող հայացքներով կառավարություն։ Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:
«Հաշվի առնելով ԱՄՆ-ում իշխանության փոփոխությունը և նախորդ վարչակազմից տարբերվող հայացքներով նոր կառավարության ձևավորումը, կարծում եմ, Ուկրաինային տրվող օգնությունը կկրճատվի, ինչն էլ իր հերթին կապահովի Ռուսաստանի հաղթանակը»,-ասել է Վելայաթին:
«Արևմուտքի երկրները սովորություն ունեն հնարավորինս խուսափել իրենց մրցակիցների հետ անմիջական բախումից, ուստի ձգտում են տարբեր երկրներում մարդկանց դրդել կոնֆլիկտների, որպեսզի իրենք լուրջ վնաս չստանան։ Այսօր ամենավառ օրինակը Ուկրաինան է, որին արևմտյան երկրների հրահրեցին Ռուսաստանի դեմ, ում համարում են իրենց գլխավոր մրցակիցը»,-նշել Է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում