Telegram-ի թվային ակտիվների արժեքն 2024-ի առաջին կիսամյակում աճել է մինչեւ 1,3 մլրդ դոլար
Նմանատիպ
2023 թվականի վերջին 400 մլն դոլարի համեմատ Telegram-ի թվային ակտիվների արժեքը 2024 թվականի առաջին կիսամյակում աճել է մինչեւ 1,3 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել Է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված ֆինանսական փաստաթղթերը։
Հունվարից մինչև հունիս եկամուտները հարկումից հետո կազմել են 335 միլիոն դոլար ամբողջ 2023 թվականի 342 միլիոնի դիմաց։ Փաստաթղթերի համաձայն՝ 225 մլն դոլար ստացվել է անանուն գործարքից։
Telegram-ի ղեկավարությունը հոկտեմբերին ներդրողներին տեղեկացրել է, որ ֆրանսիական ոստիկանության կողմից գլխավոր տնօրեն Պավել Դուրովի ձերբակալությունը «էական ազդեցություն չի ունեցել խմբի և գործարար գործունեության վրա»՝ նշելով, որ մեղադրանքներն առաջադրվել են նրա հիմնադրի, այլ ոչ թե ընկերության դեմ:
FT-ն նշում է, որ այն վարկածը, թե ընկերությունը վաճառել է Toncoin-ը, որն ի սկզբանե մշակվել է Telegram-ում 348 միլիոն դոլարի չափով, Telegram-ը հրաժարվել է մեկնաբանել։
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Telegram-ն ամբողջությամբ պատկանում է Դուրովին, ով ունի բազմամիլիարդանոց կրիպտոարժույթի հարստություն։ Ընկերությունը նաև ունի մոտ 2,4 միլիարդ դոլար պարտք՝ 2026 թվականին մարման ժամկետով: Այդ գումարի մեջ է մտնում 2021 թվականին 1 մլրդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխումը։ Ներդրողների թվում են Աբու Դաբիի սուվերեն հիմնադրամները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում