Իսրայելն ու Լիբանանը համաձայնեցրել են հրադադարի պայմանները․ Axios

Իսրայելն ու Լիբանանը համաձայնեցրել են հրադադարի պայմանները․ Axios

ԱՄՆ-ն կարծում է, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնեցրել են հրադադարի պայմանները՝ նպատակ ունենալով վերջ դնել հրեական պետության և «Հըզբոլլահ» շարժման միջև հակամարտությանը։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային:

«Մենք կարծում ենք, որ գործարքն արդեն տեղի է ունեցել։ Մենք գտնվում ենք սահմանագծում, բայց դեռ չենք հատել այն։ Իսրայելի նախարարների կաբինետը պետք է երեքշաբթի օրը հավանություն տա գործարքին, իսկ մինչ այդ ինչ-որ բան միշտ կարող է սխալ ընթանալ»,- պորտալը մեջբերում է պաշտոնյայի հայտարարությունը։

Axios-ի տվյալներով՝ համաձայնագիրը նախատեսում է ԱՄՆ-ի գլխավորությամբ վերահսկողության կոմիտեի ստեղծում: ԱՄՆ-ը նաև համաձայնել Է Իսրայելին երաշխիքներ տրամադրել, որոնք ներառում են աջակցություն իսրայելական ռազմական գործողություններին Լիբանանի տարածքից սպառնալիքների դեպքում, ինչպես նաև Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի ռազմական ներկայության հնարավոր վերականգնումը կասեցնելուն ուղղված գործողություններին:

Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Իսրայելը նման գործողություններ կձեռնարկի ԱՄՆ-ի հետ խորհրդակցելուց հետո, եթե լիբանանցի զինվորականներն ինքնուրույն չհաղթահարեն սպառնալիքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում