ԱՄՆ-ն հարձակվել է Ռուսաստանի վրա․ Advance

ԱՄՆ-ն հարձակվել է Ռուսաստանի վրա․ Advance

Միացյալ Նահանգները փաստացի ուղղակիորեն հարձակվել են Ռուսաստանի վրա՝ թույլ տալով Ուկրաինային Ատամս հրթիռներով հարվածել ՌԴ տարածքներին։ Այս մասին գրում է Advance պարբերականը։

«Անցյալ շաբաթ Ռուսաստանի ուղղությամբ ATACMS և Storm Shadow հեռահար հրթիռներով հարվածները իսկապես ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների ուղղակի հարձակումն են Ռուսաստանի դաշնության վրա վրա»,-ասվում է նյութում:

Պարբերականը նշում է, որ խոսքը սպառազինության այն տեսակների մասին է, որոնք կառավարում են անմիջապես ամերիկացի զինվորականները կամ նրանց եվրոպացի դաշնակիցները՝ բրիտանացիներն ու ֆրանսիացիները:

«Դրանք բարդ ռազմական տեխնոլոգիաներ են, որոնք կարող են կառավարել միայն որակյալ ռազմական կադրերը, իսկ ուկրաինացիներն այդպիսիք չունեն», — ամփոփված է հոդվածում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում