ՆԱՏՕ-ն կոչ է անում զսպել Ռուսաստանին՝ միջուկային ոլորտում
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը պաշտպանական դաշինքի անդամներին կոչ է արել ընդհանուր ռազմավարական մոտեցում մշակել Ռուսաստանի նկատմամբ, որը պետք է ներառի դաշինքի նախապատրաստումը Մոսկվային զսպելու համար, այդ թվում՝ միջուկային ոլորտում։ Այս մասին ասված է ամենամյա նստաշրջանի արդյունքներով ընդունված բանաձեւում:
«Կոչ ենք անում Հյուսիսատլանտյան դաշինքի կառավարություններին և խորհրդարաններին մինչև Նիդեռլանդներում կայանալիք հաջորդ գագաթնաժողովը Ռուսաստանի նկատմամբ մշակել ընդհանուր ռազմավարական մոտեցում, որը կենտրոնացած կլինի բոլոր ուղղություններով Ռուսաստանի թշնամական գործողություններին զսպելու և հակազդելու համար դաշինքի լիարժեք նախապատրաստման վրա՝ լինի դա կոնվենցիոնալ, հիբրիդային, թե միջուկային»,- նշված է Կանադայում անցկացված նստաշրջանում ընդունված փաստաթղթում:
Բացի այդ, բանաձևը նաև կոչ է անում աջակցել Մոսկվայի թուլացմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ պատժամիջոցների ռեժիմի ուժեղացմանը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում «օրինական ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու Ուկրաինայի իրավունքի ճանաչմանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում