Ռուսաստանը կհարվածի ՆԱՏՕ-ի ռազմաբազաներին․ Al Arabiya
Նմանատիպ
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով ՆԱՏՕ-ի ռազմաբազաներին հարվածելու հնարավորության մասին, հայտարարել է, որ էսկալացիայի դեպքում ոչ մի սցենար չի կարելի բացառել:
«Ինչ վերաբերում է ցանկացած պետությունում գտնվող ռազմաբազաներին հարվածելուն, ապա Ներկա պահին, եթե հակամարտությունը զարգանա էսկալացիոն սցենարով, ոչինչ պետք չէ բացառել, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, ըստ էության, լիովին միացել են այդ հակամարտությանը»,- հայտարարել Է Մեդվեդևը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով այն մասին, թե հնարավո՞ր են արդյոք հարվածներ Ռումինիայի և Լեհաստանի տարածքներում գտնվող ռազմական հանգույցներին Ուկրաինայի կողմից նոր հարվածների դեպքում:
«Հասկանում եք, թե ինչ է կատարվում հիմա, ես, ցավոք, ընդհանրապես ոչ մի սցենար չեմ կարող բացառել, նույնիսկ ամենաբարդն ու տխուրը։ Մենք չէինք ցանկանա նման սցենարի ցարգացում ու այդ մասին բազմիցս խոսել ենք»,- ընդգծել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում