Թուրքիան Bayraktar-ներ կմատակարարի Բոսնիա և Հերցեգովինային
28/11/2024 20:08
Նմանատիպ
Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը երկրի զինված ուժերի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտնել է, որ Թուրքիայի հետ մի շարք նախագծեր կան և պայմանագիր է ստորագրվել կողմերի միջև թուրքական արտադրության 10 միավոր Բայրաքթար անօդաչու թռչող սարք ձեռք բերելու վերաբերյալ։
Նա նշել է, որ այս պահի դրությամբ այդ գործընթացը գտնվում է բանակցային փուլում։
Միաժամանակ նրա փոխանցմամբ՝ քանի որ բանակին է վերապահված նաև հրդեհները մարելու պարտականությունը, ապա Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ 60 հոգի Թուրքիայում կանցկացնի ուղղաթիռի օդաչուների վերապատրաստում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում