ՔՊ-ում շունչները պահած սպասել են «կինոյի»․ «Հրապարակ»

ՔՊ-ում շունչները պահած սպասել են «կինոյի»․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախօրեին կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին, որը վարել է Նիկոլ Փաշինյանը եւ զեկույցով հանդես եկել` կադրային փոփոխությունների թեմայով։ Կուսակցության կենտրոնական գրասենյակում ՔՊ-ականները, տեսնելով դահլիճ մտնող Աղազարյանին, ուղղակի «կարկամել» են, հետո, շունչները պահած, սպասել Փաշինյանի ժամանելուն՝ մտածելով, որ «կինո է լինելու»։

Հիշեցնենք, որ Աղազարյանը շուրջ երկու շաբաթ է՝ չի կատարում Փաշինյանի անօրինական «խնդրանքը» եւ վայր չի դնում մանդատը։ Սակայն Փաշինյանը ժամանել է, նկատել Աղազարյանին, նույնպես անակնկալի է եկել, հետո քննարկման ընթացքում ցուցադրաբար նայել է Աղազարյանի կողմը եւ խոսքում ակնարկներ արել` նրան ուղղված, բայց ուղիղ  ոչինչ չի ասել: Աղազարյանը մինչեւ վերջ մնացել է նիստին, չնայած` ելույթ չի ունեցել։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում