Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի Mirage կործանիչներ

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի Mirage կործանիչներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ:

Զրույցի ընթացքում Զելենսկին ընդգծել է Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու անհրաժեշտությունը և Ֆրանսիայի կողմից Ռուսաստանի խորքերը հարվածների արգելքի վերացման կարևորությունը։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահը քննարկել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքներում Ուկրաինական բրիգադների պատրաստման և վերազինման շարունակումն ու Ուկրաինայի տարածքում վարժական առաքելությունների վերաբերյալ Ֆրանսիայի առաջարկած գաղափարի զարգացումը:

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մակրոնին Ուկրաինայի հակաօդային պաշտպանության անհետաձգելի ուժեղացման, ինչպես նաև համապարփակ պաշտպանական աջակցության և Mirage ինքնաթիռների փոխանցման գործընթացի արագացման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում