Էրդողանին Թուրքիայում անվանել են երեսպաշտ ու կոլաբորացիոնիստ
30/11/2024 20:53
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ ունենալով «TRT World» ֆորումի ժամանակ, անդրադարձել է Իսրայելի ռազմական գործողություններին ու խստորեն քննադատել «սիոնիստական վարչակազմին»։
Այդ ժամանակ դահլիճից բողոքի ձայն է լսվել։ Ներկաներից մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության և կոլաբորացիոնիզմի մեջ։
Էրդողանի թիկնապահները փորձել են վրդովված քաղաքացուն լռեցնել և հեռացնել դահլիճից, բայց նա հասցրել է ասել հետևյալը. «Սիոնիստները շարունակում են իրենց առևտուրը մեր ծովերում և նավահանգիստներում, իսկ նավերը ռումբեր են տեղափոխում Գազա»։
Էրդողանն էլ իր հերթին արձագանքել է հնչած բողոքին՝ ասելով. «Աշխարհի սիոնիստները շատ լավ գիտեն, թե որտեղ է կանգնած Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բայց դուք դեռ չեք հասկացել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում