Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները զորափորձարանները մաքրում են պայթյունավտանգ առարկաներից

Հայաստանի ռուսական ռազմակայանի ինժեներական ստորաբաժանումը մեկ ամսվա ընթացքում «Կամխուտ» եւ «Ալագյազ» երկու բարձրլեռնային ուսումնավարժական համալիրները մաքրելու է պայթյունավտանգ առարկաներից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ընդհանուր առմամբ մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի վերջը պլանավորված է անցկացն ել ավելի քան 3,5 հազար հեկտար դժվարամատչելի լեռնային տեղանքի համատարած մաքրում:

Երկու զորափորձարաններում ամառային ուսուցման ընթացքում. հաշվի առնելով մարտական պատրաստության ինտենսիվության մեծացումը, իրականացվել Է մեծ քանակությամբ հրետանային, ականանետային ու նռնականետային հրաձգություն: Արդիական ականորսիչների եւ ականների հայտնաբերման ծառայության հատուկ վարժեցված շների օգտագործմամբ իրականացվելու Է վտանգավոր կասկածելի առարկաների եւ պայթուցիկ նյութերի որոնում, հավաքում ու ոչնչացում՝ նկատի առնելով բնակելի գոտիներից եւ զորափորձարանների ծառայողական օբյեկտներից անվտանգ հեռավորությունը:

Առաջին անգամ զորափորձարանների համատարած մաքրման նկատմամբ հսկողությունը կիրականացվի «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքերի արդիական համալիրի կիրառմամբ, ինչը թույլ կտա բարձրացնել անցկացվող միջոցառումների արդյունավետությունը եւ միաժամանակ կանխել անվտանգության տեխնիկայի հնարավոր խախտումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում