69 ավտոմեքենայից բաղկացած եզակի հավաքածուն վաճառքի է հանվել

69 ավտոմեքենայից բաղկացած եզակի հավաքածուն վաճառքի է հանվել

«Ֆորմուլա-1»-ի նախկին ղեկավարը վաճառում է մրցարշավային մեքենաների հավաքածուն։ Սա շատ յուրօրինակ, եզակի հավաքածու է, որը բաղկացած է 69 ավտոմեքենայից, այդ թվում՝ Ferrari-ի և Brabham-ի։ Այս մասին նշում է թե Daily Telegraph-ը։

«Ֆորմուլա-1»-ի նախկին ղեկավարի՝ Բեռնի Էքլսթոունի հավաքածուն գնահատվում է 500 մլն ֆունտ (636 մլն դոլար):

94-ամյա գործարարն այս որոշումը է կայացրել է, երբ 2023 թվականին Մեծ Բրիտանիայի հարկային և մաքսային վճարների վարչությունը (HMRC) պարտավորեցրել է նրան թագավորության գանձարանում ներդնել 652 միլիոն ֆունտ ստերլինգ (829 միլիոն դոլար): 2023 թվականի հոկտեմբերին նա ընդունել է իր մեղքը հարկերից խուսափելու գործով և բազմամյա վեճը լուծելու համար համաձայնել է նման ռեկորդային գումար վճարել HMRC-ին։

Ինչպես տեղեկացնում է Tom Hartley Jnr ընկերությունը, որի օգնությամբ Էքլսթոունը որոշել է վաճառել բոլիդները, այդ թվում Ferrari-ները, վարել են «Ֆորմուլա-1»-ի ավտոմրցարշավի աշխարհի չեմպիոնները՝ Մայք Հոթորնը, Նիկի Լաուդան և Միխայել Շումախերը:

«Հավաքագրում եմ մրցարշավային ավտոմեքենաներ առաջին ֆորմուլայից ավելի քան 50 տարի և միշտ գնում եմ միայն լավագույնները»,-այս մասին ասել է Բեռնի Էքլսթոունը,-«Տարիների ընթացքում ձեռք բերված բոլոր բոլիդները զարմանալի մրցարշավային պատմություն ունեն և հազվագյուտ արվեստի գործեր են»,- ավելացրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում