ԱՄՆ-ն 50 օրվա ընթացքում ամբողջովին կսպառազինի Կիևին․ CNN
02/12/2024 21:21
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է Ուկրաինային տրամադրել բոլոր հնարավոր ռեսուրսները Մարտի դաշտում նրա դիրքերն ուժեղացնելու համար: Այդ մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան ղեկավարի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մնացած 50 օրվա ընթացքում Ուկրաինային տրամադրենք այնպիսի գործիքներ, որոնք կօգնեն ամրապնդել նրա դիրքերը մարտի դաշտում։ Դա նրան ավելի ուժեղ կդարձնի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը Կիեւի ռազմական ներուժի ամրապնդումը դիտարկում է որպես ապագա դիվանագիտական ջանքերի հաջողության առանցքային գործոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում