Փաշինյանը նոր դրամաներ է պատրաստում․ «Հրապարակ»
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հանուն սեփական վարկանիշի բարձրացման Նիկոլ Փաշինյանի շոուները միայն Վոթսապով sms-ներ հղելու սկանդալային ազատումներով չեն սահմանափակվի: Առաջիկայում հնարավոր է նոր՝ դրամատիկ բեմականացումների ականատես լինենք։ Երեկ դրա մի մասին արդեն ականատես եղանք․ ՆԳՆ հատուկ ջոկատայինները քաղաքի տարբեր փողոցներից ինչ-որ գողականների էին ասֆալտին փռում ու բերման ենթարկում:
Մեկ այլ տեղեկություն էլ ստացանք. պարզվում է՝ բյուջեի հաշվին ամենաշատ շրջագայող ընտանիքի գլուխը՝ Նիկոլ Փաշինյանը, հանձնարարել է իրեն տրամադրել ինքնաթիռների բիզնես դասից օգտվող պաշտոնյաների եւ նրանց ընտանիքների ցանկը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ տեղեկությունները հավաքագրելուց հետո նոր բեմադրություն է սպասվում: Ցուցադրաբար կամ ներքին կարգով Փաշինյանն անարգանքի սյունին է գամելու բոլոր նրանց, ովքեր իրենց «համեստ աշխատավարձով» կարողանում են մի քանի միլիոնանոց ուղեւորությունների մեկնել։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում