Թուրքիայում Էրդողանին մեղադրում են Իսրայելի հետ համագործակցության մեջ

Թուրքիայում Էրդողանին մեղադրում են Իսրայելի հետ համագործակցության մեջ

Թուրքիայում շարունակում են իշխանություններին մեղադրել Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու մեջ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբ օրերս ելույթ էր ունենում «TRT World» ֆորումում, մի քաղաքացի ընդհատել էր նրան՝ բողոքելով, որ «սիոնիստները շարունակում են իրենց գործունեությունը թուրքական ծովերում և նավահանգիստներում»։

Էրդողանը հրապարակավ այդ քաղաքացուն մեղադրել էր «իսրայելական լրտես, սադրիչ լինելու» մեջ՝ նրան ուղղելով հետևյալ խոսքերը․ «Ինչքան էլ փորձեք բորբոքել մեզ, լինելով սիոնիստների լեզուն, բերանն ​​ու աչքերը, միևնույն է, արդյունքի չեք հասնելու»։

Միջադեպից հետո 9 քաղաքացի բերման է ենթարկվել։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը պահանջել է վերջիններիս կալանավորել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում