Չինաստանն արգելել է որոշ նյութերի արտահանումն ԱՄՆ

Չինաստանն արգելել է որոշ նյութերի արտահանումն ԱՄՆ

Չինաստանի իշխանություններն արգելել են ընկերություններին ԱՄՆ արտահանել այն նյութերը, որոնք անհրաժեշտ են կիսահաղորդիչների արտադրության համար: Այս մասին գրում է Ինտերֆաքսը։

Բացի այդ, խստացվելու է գրաֆիտային արտադրանքի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը։ Նշված նյութերը կիրառվում են մարտկոցների, չիպերի, ռազմական և կապի սարքավորումների թողարկման ժամանակ:

Այս ամենը Վաշինգտոնի կողմից ավելի վաղ սահմանված պատժամիջոցների պատասխանն է, միտված են «ազգային անվտանգության պահպանման» ուժեղացմանը։ Այս մասին նշել են Չինաստանի առևտրի նախարարությունում:

Նախօրեին Նահանգներն ուժեղացրել էր պատժամիջոցները ՉԺՀ-ի դեմ՝ սահմանափակելով չիպերի արտադրության համար սարքավորումների մատակարարումները։ Արգելքը վերաբերել է նաև օտարերկրյա ընկերությունների գործունեությանը, որոնք օգտագործում են ամերիկյան տեխնոլոգիաներ։

Նոյեմբերի 8-ին չիպերի արտահանումը Չինաստան սահմանափակեց Թայվանական Taiwan Semiconductor Manufacturing Company (TSMC) ընկերությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում