ՔՊ Գյումրու ցուցակում «Լուսավոր Հայաստանից» թեկնածու կա. «Ժողովուրդ»

ՔՊ Գյումրու ցուցակում «Լուսավոր Հայաստանից» թեկնածու կա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին քննադատող, ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու փորձեր անող Էդմոն Մարուքյանի կուսակցության նախկին պատգամավորը առաջադրվել է Գյումրու ՔՊ-ի կազմակերպած նախնական ընտրություններում:

ArmLur.am-ը տեղեկացրեց, որ ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը երեկ կեսգիշերին հրապարակեց Գյումրու ՔՊ թեկնածուների անունները, որոնցից դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուն կնշանակվի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար և թերևս ապագայում կլինի նաև Գյումրու քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն:

Նրանք են.

1. Լևոն Անանյան,

2. Դավիթ Առուշանյան,

3. Շավարշ Արամյան,

4. Էմմա Բարսեղյան,

5. Սարիկ Մինասյան,

6. Վահագն Մկրտչյան,

7. Կարեն Սարուխանյան։

Թվարկվածները հիմնականում ՔՊ-ականներ են կամ մերձ քպ-ականներ, բայց 5-րդ թեկնածուն ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր էր, Գյումրիում հարգված կերպար ու առնվազն տարակուսելի էր, որ նա հայտնվել է ՔՊ ներթիմային ընտրության մեջ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սարիկ Մինասյանին առաջադրվելու հարցում որոշակի երաշխիքներ են տվել ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն ու Աշխատանքի և Սոցհարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Բայց ամեն դեպքում ներթիմային պայքարում Սարիկ Մինասյանի շանսերը մեծ չեն գնահատվում: Այլ հարց է Գյումրու իրական ընտրությունները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում