Ռազմական դրությունից հետո հարավկորեական վոնն էժանացել է դոլարի նկատմամբ

Ռազմական դրությունից հետո հարավկորեական վոնն էժանացել է դոլարի նկատմամբ

Հարավկորեական վոնը, երկրում ռազմական դրություն մտնելուց հետո, դոլարի նկատմամբ էժանացել է 1,5%-ով։ Այս մասին փոխանցել է Yonhap-ը՝ վաճատականների տվյալների համաձայն։

Կրիպտոարժույթների առևտրի ծավալներով 2024 թվականին հարավկորեական վոնը բազմիցս գերազանցել է ամերիկյան դոլարին, սակայն bitcoin-ի փոխարժեքը կորեական վոնի նկատմամբ նվազել է 30%-ով:

Դոլարի փոխարժեքը վոնի նկատմամբ աճել է 1,49% -ով, հասել 1 424,86 վոնի՝ նախորդ փակման 1 403,96 վոնի մակարդակից:
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յյոլը դեկտեմբերի 3-ին հայտարարել էր երկրում ռազմական դրություն մտցնելու մասին: «Հյուսիսային Կորեայի ուժերն արմատախիլ անել և պաշտպանել ազատ սահմանադրական կարգը»,-այսպես է նա հիմնավորել իր որոշումը։

Այնուամենայնիվ, երկրում ստեղծված իրավիճակին դեմ են արտահայտվում։ Հարավային Կորեայի Կունմին համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Լանկովը հայտարարել է, որ Հարավային Կորեայի նախագահը «գժվել» է։

Ավելի վաղ Հարավային Կորեայում ռազմական դրության հրամանատար Պակ Ան-սուն հայտարարել էր բոլոր ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողություն սահմանել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում