Netflix Japan-ի հետևորդներն ավելացել են 10 միլլիոնով

Netflix Japan-ի հետևորդներն ավելացել են 10 միլլիոնով

Վերջերս Netflix հոսքային ծառայությունը թողարկել է մի շարք շոուներ ճապոներենով՝ անդրադառնալով այն թեմաներին, որոնք առանձնանում են ճապոնական հեռարձակողներից։

«Այս տարի մենք հատկապես ուրախ ենք, որ այսքան շատ մարդ է դիտել «Տոկիոյի խաբեբաներ»-ը, «Չարագործների թագուհի»-ն և «Զուգընկեր» ռեալիթի շոուն,- ասել է Ճապոնիայի բովանդակության փոխնախագահ Կաատա Սակամոտոն:

«Ճապոնիան մի երկիր է, որը ցանկանում է ունենալ իր սեփական բովանդակությունը, ուստի մենք զգում ենք այն արտադրելու հրատապ անհրաժեշտություն»,-ասել է Սակամոտոն:

Netflix-ը հայտնել է, որ կորեերենից և իսպաներենից հետո ճապոնական բովանդակությունը երրորդ ամենահայտնի ոչ անգլալեզու բովանդակությունն է, իսկ ընկերության անիմե ստեղծագործություններն անցյալ տարի ամբողջ աշխարհում դիտվել են ավելի քան 1 միլիարդ անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում