Երևանի անդամակցությունը ՄՔԴ-ին վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին․ Զախարովա
04/12/2024 15:35
Նմանատիպ
Մոսկվայի վերաբերմունքը Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցության վերաբերյալ մնում է անփոփոխ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին։ Եթե դա նպաստեր ինչ-որ միջազգային իրավական նորմերի ամրապնդմանը, հակամարտության կարգավորմանը, դա դեռ կարելի էր հասկանալ, բայց փաստերն այլ բան են ասում։ ՄՔԴ-ն երբեք չի օգնել ոչ մի հակամարտության կարգավորման հարցով, որով փորձել է զբաղվել»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում