Google Cloud-ը համագործակցում է Air France-ի հետ․ Reuters
Նմանատիպ
Google Cloud-ը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ համագործակցում է Air France-KLM-ի հետ։ Նրանք գեներացնում են արհեստական բանականության (AI) տեխնոլոգիան՝ ավիաընկերությունների խմբերի տվյալներում ներդնելու համար։
Google Cloud-ն իր հայտարարության մեջ ասել է, որ ֆրանս-հոլանդական ավիաընկերությունների խմբի 551 շահագործվող ինքնաթիռները, 93 միլիոն ուղևորները, որոնք տեղափոխվել են 2023 թվականին, ինչպես նաև առևտրային և բեռնափոխադրումների թռիչքները գեներացնում են մեծ քանակությամբ տվյալներ։
Այդ տվյալնները կօգտագործվեն Google Cloud-ի ոորշմամբ արհեստական բանականության հիման վրա և կօգտագործվեն ուղևորների նախասիրությունների, ճանապարհորդությունների սխեմաների վերլուծությանը, ինչպես նաև ինքնաթիռների տեխնիկական սպասարկման կանխատեսմանն ուղղված ոլորտներում:
Google Cloud-ի տվյալներով՝ Air France-KLM-ը կպահպանի սեփականության և իր տվյալների վերահսկողության նկատմամբ լիակատար իրավունքը:
«Խումբն ավելի խորը պատկերացում կկազմի ուղևորների նախասիրությունների, ճանապարհորդական ձևերի և վարքագծի մասին, որպեսզի առաջարկի նոր ու անհատական ճանապարհորդական տարբերակներ, ծառայություններ, ինչպես նաև կկարողանա բարելավել թռիչքների, օդանավակայանների և ձեռնարկությունների աշխատանքը»,- հայտարարել են Google Cloud-ում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում