Իրենք ինչ ուզում են, թող անեն, մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս․ Փաշինյան

Իրենք ինչ ուզում են, թող անեն, մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս․ Փաշինյան

Մենք ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներում, ինչը նշանակում է, որ չենք մասնակցում ոչ մի փաստաթղթի քննարկման։ Այս մասին կառավարության անդամների հետ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պարզապես վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա, որովհետև ըստ էության մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, իրենք ինչ ուզում են, թող անեն։

Այս իրավիճակն ավելի ու ավելի դժվար, եթե չասենք անհնարին է դարձնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ։ Ես կարծում եմ, որ մենք այդտեղ անցել ենք անդառնալիության կետը։ Երբ ոտնձգությունը տեղի ունեցավ, մենք ի՞նչ ենք ասել՝ ասել ենք՝ հարգելի գործընկերներ, կարմիր գիծը, որ ասում էիք, հատված է, որից հետ ասել են՝ «ոնց որ թե սահմանը դելիմիտացված չէ»։ Մենք  էլ ասել ենք՝ այդ դեպքում ո՞րն է կարմիր գիծը, որի մասին ասում էիք, մեզ ցույց տվեք»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը դա ցույց չի տվել Հայաստանին, ինքն էլ հրապարակային ասել է՝ եթե ՀԱՊԿ-ը Հայաստանում չունի պատասխանատվության գոտի, գիծը չի կարող ցույց տալ, ուրեմն ՀԱՊԿ-ը, որպես կազմակերպություն, գոյություն չունի։

«Դա է եղել պատճառը, որ 2022-ի աշնանը ես հրաժարվել եմ ստորագրել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը։ Այստեղ Ղարաբաղի հետ կապված իրավիճակը կապ չունի, մենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու համատեսքտում Ղարաբաղի թեման չենք շոշափել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում