Temu-ի և Shein-ի նկատմամբ խիստ վերահսկողություն է մշակվում
Նմանատիպ
ԵՄ-ն կխստացնի վերահսկողությունը Ասիայից ինտերնետ-ընկերությունների կողմից ապրանքների մատակարարումների նկատմամբ։
Եվրամիությունը վերահսկողության խստացումների նպատակով միջոցառումների փաթեթ է պատրաստում ասիական ինտերնետ-ընկերությունների կողմից ապրանքների մատակարարումների աճող քանակի նկատմամբ, ինչպիսիք են Temu-ն և Shein-ը։ Այս մասին տեղեկացնում է Financial Times-ը (FT)։
Առևտրային քաղաքականության և տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչի գնահատմամբ՝ 2024 թվականին ԵՄ կուղարկվի ցածր արժեքով մոտ 4 մլրդ ծանրոց, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է 2022 թվականի տվյալները։
Մուտքերի այսպիսի հսկայական ծավալը նշանակում է, որ դրանց մեծ մասը չի ստուգվում: Հանձնաժողովի հրապարակման մեջ ասվում է, որ սա կհանգեցնի վտանգավոր ապրանքների ներմուծման աճին, ինչպիսիք են թունավոր խաղալիքները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում