Երևանում դանակահարել են 20-ամյա աղջկա

Երևանում դանակահարել են 20-ամյա աղջկա

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 02։10-ի սահմաններում ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գլինկայի փողոցում քաղաքացի կա գետնին ընկած, ում, ըստ տեղեկությունների, դանակահարել են։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ վիրավորը վնասվածքը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի հատվածում, կտրող-ծակող գործիքով։

Վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին հայտնել են, որ նա ի վիճակ չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր։ Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի և նրան դանակահարած անձի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի 20-ամյա բնակիչ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում