Ի՞նչ հետևանքներ կունենա BRICS-ի երկրների համար ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման արդյունքում

Ի՞նչ հետևանքներ կունենա BRICS-ի երկրների համար ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման արդյունքում

ԱՄՆ-ի տնտեսությունը մեծապես կտուժի, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի BRICS-ի երկրների համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է եգիպտացի փորձագետ-տնտեսագետ Ահմեդ Մուստաֆան։

Ավելի վաղ Թրամփը BRICS-ի երկրներին սպառնացել էր, որ նրանց համար «100 տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանի», եթե նրանք չհրաժարվեն դոլարի նկատմամբ այլընտրանք ստեղծելու ծրագրից։ Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ BRICS-ի միասնական արժույթի ստեղծման մասին խոսելը դեռ վաղ է:

«Եթե այդ սակագները կիրառվեն, ԱՄՆ-ում հումքի գները կդառնան շատ բարձր։ Ներդրումները դատապարտված կլինեն ձախողման՝ ինչպես ներդրողների, այնպես էլ վերջնական արտադրանքի գնի համար, որը կրկնակի կաճի»,- ասել է Մուստաֆան։

Փորձագետը կարծում է, որ այդ դեպքում ամերիկացի ներդրողը կնահանջի, իսկ սպառողը կհրաժարվի ԱՄՆ-ի ապրանքներից։

«Դա կհանգեցնի կորուստների, որը կբերի ամերիկյան էկոնոմիկայի թուլացման, որը այսպես թե այնպես խրված է պարտքերի մեջ մոտ 40 տրիլիոն դոլարով»,- ավելացրել է փորձագետը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն ուժի կիրառմամբ ստիպի երկրներին օգտվել դոլարից, դա կարող է ամրապնդել պետությունների արտաքին տնտեսական գործունեության մեջ ազգային արժույթների օգտագործումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում