Հարավային Կորեան նախապես չի նախազգուշացրել ԱՄՆ-ին երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին. Axios
04/12/2024 20:10
Նմանատիպ
Հարավային Կորեան նախապես չի նախազգուշացրել ԱՄՆ-ին երկրում ռազմական դրություն հայտարարելու նախագահի մտադրության մասին և Վաշինգտոնը խիստ մտահոգված է իրադարձությունների նման զարգացմամբ։ Այս մասին հայտնում է Axios պորտալի լրագրողը՝ վկայակոչելով Սպիտակ տունը:
«ԱՄՆ-ն չի տեղեկացվել Հարավային Կորեայի նախագահի մտադրության մասին։ Մենք լրջորեն մտահոգված ենք երկրում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմամբ»,- լրագրողներին ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը։
Հարավային Կորեայի նախագահը չորեքշաբթի գիշերը հայտարարել է ռազմական դրություն մտցնելու մասին՝ «հյուսիսկորեամետ ուժերը երկրից մաքրելու և լիբերալ սահմանադրական կարգը պահպանելու համար»: Նրա խոսքով՝ իր դեմ իմպիչմենտի գործընթաց անցկացնելու փորձերը կհանգեցնեն իշխանության կաթվածի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում