Բիթքոինի փոխարժեքը նոր ռեկորդ է սահմանել
Նմանատիպ
Բիթքոինի արժեքը թարմացրել է պատմական առավելագույնը։ Այսօր՝ վաղ առավոտյան, գերազանցել է 100․000 դոլարը: Այս մասին տեղեկանում ենք Binance հարթակից:
Կրիպտոարժույթը հասնելով 100 հազար դոլարի նշագծին (4,49%), րոպեներ անց գերազանցել է 101․000 դոլարը (+5.44%)։
Տասս-ը գրում է՝ փորձագետների կարծիքով կրիպտոարժույթի գնի աճը պայմանավորված է մի քանի գործոններով։ Կարևոր դեր են խաղում Դոնալդ Թրամփի խոստումները և հավակնոտ ծրագրերը կապված ԱՄՆ-ի ընդհանուր արտարժույթի վերափոխման վերաբերյալ, ինչպես նաև SEC-ի (U.S. Securities and Exchange Commission) ընթացիկ կարգավորիչ քաղաքականության զգալի վերանայումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բորսայի գլխավոր տնօրեն Ռիչարդ Թենը Financial Times-ին տված հարցազրույցում նշել էր, որ բթքոինի աճն արագացել Է ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո։ Նա ընդգծել էր, որ Դնալդ Թրամփի հաղթանակն ըտրություններում դարձել է կրիպտոարժույթների զարգացման նոր փուլի կատալիզատոր։ Այս ժամանակահատվածը գլխավոր տնօրենն անվանել է «Ոսկե դար»՝ թվային ակտիվների համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ամենաթանկ կրիպտոարժույթի արժեքը գերազանցել էր 89 հազար դոլարը, նոյեմբերի 13-ին՝ 90 հազար դոլարը։
Ավելի վաղ Ֆինանսական վերլուծաբան Միխայիլ Բելյաևը կանխատեսել էր, որ բիթքոինի փոխարժեքն ԱՄՆ-ի ընտրությունների ֆոնին կբարձրանա մինչեւ 80 հազար դոլար, սակայն, թռիչքը մինչեւ 100 հազար դոլար, դեռ չի երևում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում