Մասկը ցանկանում է մեծացնել Colossus AI գերհամակարգչի հզորությունը
Նմանատիպ
Իլոն Մասկն ընթացք է տվել Colossus AI գերհամակարգչի հզորությունը 10 անգամ ավելացնելու աշխատանքներն իր ստարտափում xAI արհեստական բանականության (AI) շրջանակում՝ OpenAI-ի և Anthropic-ի նման մրցակիցներին գերազանցելու համար: Այս մասին հայտնել է Financial Times-ը:
Գերհամակարգիչը, Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում, համարվում է աշխարհում ամենաարագներից մեկը։ Մասկը նախատեսում է ներառել ավելի քան 1 մլն գրաֆիկական պրոցեսորներ:
Ըստ Մեծ Մեմֆիսի Առևտրի պալատի հայտարարության՝ Colossus AI-ի վերափոխումն սկսվել է չորեքշաբթի օրը։ Միլիարդատիրոջը նման նախագծի իրականացման համար որոշել են աջակցել Nvidia, Dell և Supermicro Computer ընկերությունները, վերջիններս քաղաքում կտեղադրեն գործառնական կետեր:
Պարբերականի տվյալներով՝ համակարգչային հսկայի հնարավորությունների զգալի ընդլայնումը Մասկի կողմից կպահանջի «տասնյակ միլիարդավոր դոլարներ»-ի ներդրումներ։ Ավելի քան 326 մլրդ դոլար կարողությամբ աշխարհի ամենահարուստ գործարարի այս քայլը տեղի է ունենում հաշվողական հզորությունների հասնելու համար, գրաֆիկական պրոցեսորների և տվյալների մշակման կենտրոնների հասանելիությունն ապահովելու ձգտման ֆոնին։
Մասկի ստարտափն արդեն ներգրավել է ընդհանուր առմամբ մոտ 11 մլրդ դոլար, որն անհրաժեշտ է արհեստական բանականության մոդելների և աշխարհի խոշորագույն գերհամակարգիչների կլաստերներից մեկի ստեղծման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում