ԱՄՆ-ն օգնության դիմաց մեռնելու է ուղարկում 18 տարեկաններին․ Մեդվեդև
Նմանատիպ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պահանջները Կիևին՝ նվազեցնելու զորահավաքի տարիքը՝ կարծիք հայտնելով, որ ամերիկյան իշխանությունները թքած ունեն այն բանի վրա, որ զոհվելու են տասնութ տարեկանները:
«Այնուամենայնիվ, հեռացող Բլինկենը «հազվագյուտ տականք է»։ Ուկրաինայից պահանջում է նվազեցնել զորահավաքի տարիքը՝ ԱՄՆ-ի օգնությունը շարունակելու համար։ Նշանակում է՝ մահանալու են տասնութ տարեկանները, բայց Բայդենի վարչակազմը թքած ունի դրա վրա», – գրել Է Մեդվեդեւը X սոցցանցում։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել էր, որ Նահանգներն ու դաշնակիցները համաձայն են 18-25 տարեկան ուկրաինացիներին մոբիլիզացնելու անհրաժեշտության մասին կարծիքի հետ:
Reuters գործակալությունը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կոչ է անում երկրում զորակոչային տարիքը 25-ից իջեցնել 18-ի՝ զինված ուժերի զինվորականների պակասի ֆոնին: Associated Press-ը հայտնել է, որ Բայդենի վարչակազմն իր կոչը բացատրել է «մաքուր մաթեմատիկայով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում