Թուրքիայում կանանց սպանությունները զանգվածային բնույթ են ստանում

Թուրքիայում կանանց սպանությունները զանգվածային բնույթ են ստանում

Թուրքիայում ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ ուշադրություն հրավիրելու երկրում տղամարդկանց կողմից կանանց դաժան սպանությունների և բռնությունների վրա։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքական մեդիայում նշվում է, որ տեղի ունեցողը նմանվում է համերաշխության և իրավունքների պաշտպանության շարժման։

Ըստ «Բիանետ» լրատվական գործակալության տվյալների՝ միայն նոյեմբերին տղամարդկանց կողմից սեռական բռնության է ենթարկվել 34 աղջիկ և տղա, 71 կին, իսկ սպանվել՝ 32 կին և 2 տղա երեխա։

Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում