Ռուսաստանն ու Արևմուտքն այլևս չեն վերադառնա նախկին հարաբերություններին․ Լավրով

Ռուսաստանն ու Արևմուտքն այլևս չեն վերադառնա նախկին հարաբերություններին․ Լավրով

Ռուսաստանն ու Արմևուտքն այլևս չեն վերադառնա այն հարաբերություններին, որոնք կային մինչև 2022 թվականի սկիզբը։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք այլևս երբեք չենք վերադառնա այն իրավիճակին, որը ստեղծվել էր մինչև 2022 թվականի սկիզբը։ Սառը պատերազմի ավարտից հետո բոլոր նախորդ տարիներին Արևմուտքը պայմանավորվել է ինչ-որ ճիշտ գաղափարների մասին, բառերով ամբողջ ժամանակ վեհացրել է այդ գաղափարները, իսկ գործնականում կոպտորեն խախտել է բոլոր պայմանավորվածությունները և արել է ամեն ինչ, որպեսզի ճնշի Ռուսաստանի Դաշնության օրինական շահերը»,- ասել Է Լավրովը:

Լավրովը հավելել է, որ Մոսկվան որևէ մեկի հետ հարաբերությունների դուռ չի փակում, եթե Արևմուտքը հանդես գա ինչ-որ առաջարկներով, որոնք հիմնված կլինեն միմյանց շահերը հարգելու վրա, Ռուսաստանը հետևություններ կանի նման հնարավոր առաջարկների բովանդակությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում