1897թ-ից Մոցարտի անունով կոնֆետներ արտադրող գործարանը փակել են

1897թ-ից Մոցարտի անունով կոնֆետներ արտադրող  գործարանը փակել են

Ավստրիայում փակել են Մոցարտի անունով կոնֆետների արտադրությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է ավստրիական Kurier թերթը։

Mondelez հրուշակեղենի կորպորացիան փակել է Զալցբուրգի արվարձանում գտնվող գործարանը, որտեղ արտադրել են կոմպոզիտոր Մոցարտի անունով կոնֆետներ, Զալցբուրգի բնիկ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի պատվին։

Ըստ պարբերականի՝ ուրբաթ օրվանից գործարանը աշխատանքը դադարեցրել է։ Այստեղ արտադրում էին Mozartkugel կոնֆետները, որը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Մոցարտի գնդիկը»։

Գործարանի փակմամբ կխափանվի քաղցրավենիքի արտադրության 127-ամյա ավանդույթը: Mondelez-ին պատկանող «Զալցբուրգի շոկոլադ» ընկերությունն այն արտադրել է 1897 թվականից։

Ընկերությունը ֆինանսական դժվարությունների է բախվել կորոնավիրուսի համավարակի ժամանակ, որից հետո նրան այդպես էլ չի հաջողվել վերադարձնել արտադրության նախկին ծավալները։ 2021 թվականից հետո 12 հազարի փոխարեն գործարանը տարեկան մոտ մեկ տոննա քաղցրավենիք է արտադրել։

Նշվում է, որ կոնֆետների պատրաստման իրավունքը նախկինի պես պատկանում է Mondelez-ին, ինչի կապակցությամբ Mozartkugel-ի նոր արտադրությունը կարող են ծավալել Լեհաստանում կամ Չեխիայում:

Mondelez-ին պատկանող գործարանը Ավստրիայում քաղցրավենիքի խոշորագույն արտադրողներից մեկն էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում