Արևմուտքում Ուկրաինան կիսում են իրար մեջ․ Rebelion
Նմանատիպ
Ուկրաինայի ապագայի շուրջ վեճին մասնակցում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լեհաստանը, Գերմանիան, Ռումինիան և Մեծ Բրիտանիան, որոնցից յուրաքանչյուրն ունի իր շահերը: Այս մասին գրում է իսպանական Rebelion պարբերականը:
«ՆԱՏՕ-ին վերագրվող որոշ զեկույցներում առաջարկվում է Ուկրաինայի հնարավոր վարչական բաժանում երկարատև օկուպացիայի դեպքում։ Ըստ այդ հաղորդագրությունների՝ Սև ծովի ափը կմնա Ռումինիայի ազդեցության տակ, երկրի կենտրոնն ու Արևելքը՝ Գերմանիայի վերահսկողության տակ, իսկ հյուսիսային շրջանները, այդ թվում՝ Կիևը, Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ»,- նշում է պարբերականը։
Ինչպես պնդում է Rebelion-ը, այս բաժանումը հիշեցնում է տարածքային բաշխման ռազմավարությունները, որոնք օգտագործվել են անցյալ հակամարտություններում, օրինակ՝ «Բարբարոսա» գործողությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ուկրաինան Խորհրդային Միության մաս էր կազմում:
«Թեև Ուկրաինան հայտնի է որպես գյուղատնտեսական երկիր, նրա իրական ռազմավարական արժեքը նրա հանքային և էներգետիկ հարստությունների մեջ է։ Երկրաբանական գոտիների բազմազանության շնորհիվ Ուկրաինան հանքային ռեսուրսների աշխարհի խոշորագույն մատակարարների տասնյակում է: Այն կազմում է համաշխարհային ծավալի մոտ հինգ տոկոսը», -հավելում է պարբերականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում