ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարներին
Նմանատիպ
Այս տարվա դեկտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այս մասին Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ասել է ԱՊԱ գործակալությանը։
Հաղորդվում է, որ նրանց հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփվելու համար։
«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելությունների ընթացքում գնահատում է նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ, ԿԽՄԿ-ի ընթացակարգերին համապատասխան, տրամադրվում են առաջարկություններ»,- ասված է հաղորդագրությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում