Նպատակը Դամասկոսն է․ Էրդողանն անդրադարձել է Սիրիայում ստեղծված իրավիճակին
06/12/2024 17:07
Նմանատիպ
«Իդլիբ, Համա, Հոմս և նպատակը, իհարկե, Դամասկոսն է։ Սիրիայում ընդդիմության երթը շարունակվում է։ Մենք հույս ունենք, որ դա կանի առանց անցանկալի միջադեպերի և խնդիրների»,- այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին։
Նրա խոսքերով՝ ինքը դիմել է Բաշար ալ Ասադին, սակայն մերժում է ստացել։
«Մենք դիմել ենք Ասադին՝ միասին որոշելու Սիրիայի ապագան։ Ցավոք, մեր կոչին դրական պատասխան չեղավ»,- հավելել է Էդողանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում