ԵՄ ֆերմերների մոտ բողոք առաջացնող առևտրային համաձայնագիր է կնքվել

ԵՄ ֆերմերների մոտ բողոք առաջացնող առևտրային համաձայնագիր է կնքվել

Բողոքի ալիք է սկսել ԵՄ ֆերմերների մոտ, պատճառը Եվրամիության և հարավամերիկյան ընդհանուր շուկայի (MERCOSUR) երկրների կնքած առևտրային համաձայնագիրն է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին X-ում գրել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նա ասել է, որ համաձայնագիրն աշխատելու է մարդկանց և ձեռնարկությունների համար։

«Մենք ավարտել ենք ԵՄ-MERCOSUR համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Սա նոր պատմության սկիզբ է ազդարարում։ Այժմ ես անհամբեր եմ սպասում հնարավորությանը՝ ԵՄ երկրների հետ այդ հարցը քննարկելու համար։ Այս համաձայնագիրը կաշխատի մարդկանց և բիզնեսի համար: Ավելի շատ աշխատատեղեր, ավելի շատ ընտրություն: Համատեղ բարգավաճում»,-ասվում է Եվրահանձնաժողովի ղեկավարի հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում