Միանձնուհին ձերբակալվել է մաֆիայի հետ համագործակցելու համար
Նմանատիպ
Իտալացի իրավապահները հատուկ գործողություն են իրականացրել Նդրանգետա մաֆիոզ խմբավորման կլաններից մեկի դեմ և Ի թիվս այլոց, տնային կալանքի տակ են վերցրել միանձնուհուն, որը կապ էր պահպանում խմբավորման մասնակիցների և նրանց դատապարտված գործընկերների միջև: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Բրեշիա նահանգում Ֆինգվարդիայի հրամանատար, գնդապետ Ֆրանչեսկո Մաչերոնին:
«Միանձնուհին կատարում էր տարբեր հանձնարարություններ և կապ էր ապահովում բանտարկյալների հետ։ Այդ հարաբերություններում դրամական հարց չի եղել, խոսքը ծառայությունների փոխանակման մասին է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ազատության սահմանափակման տարբեր միջոցների տակ են հայտնվել հետաքննության 25 դերակատարներ, որոնցից երկուսը տնային կալանքի տակ են։ Կասկածյալների թվում են երկու տեղական քաղաքական գործիչներ։ Առգրավվել է 1,8 միլիոն եվրոյի գույք։ Եվս ութ մարդ ձերբակալվել է կարաբիներների զուգահեռ գործողության ընթացքում։
Ֆինանսական գվարդիայի հաղորդագրության համաձայն՝ խմբավորումը Բրեշիայի նահանգում մասնաճյուղ է ստեղծել, որը զբաղվել է այնպիսի գործողություններով, ինչպիսիք են շորթումը, զենքի և թմրանյութերի վաճառքը, փողերի լվացումը, վաշխառությունը և մաֆիայի ու քաղաքականության միջև շահավետ փոխգործակցությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում