Կանադան արկտիկական տերություն է և հիմա եկել է կրիտիկական պահը․ ԱԳՆ
Նմանատիպ
Կանադան Արկտիկայի հարցով նոր արտաքին քաղաքական ռազմավարություն է գործարկում, որպեսզի ամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում Ռուսաստանի և Չինաստանի աճող մերձեցման ֆոնին։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին:
«Կանադան արկտիկական տերություն է, և հիմա եկել է կրիտիկական պահը։ Արկտիկան այլևս ցածր լարման տարածաշրջան չէ, ուստի այսօր ես ուրախ եմ հայտարարել Արկտիկայում Կանադայի նոր արտաքին քաղաքականության ռազմավարության մեկնարկի մասին»,- ասել է Ժոլին, արտաքին քաղաքականության հարցերին նվիրված ճեպազրույցի ժամանակ:
Նախարարի խոսքով՝ Ուկրաինայի հակամարտության պատճառով Չինաստանից Ռուսաստանի աճող կախվածությունը փոխում է Մոսկվայի ավանդական քաղաքականությունը:
«Ռուսաստանը կարմիր գծեր չունի, և նրա շահերը Արկտիկայում և նրա ռեսուրսներում հայտնի են։ Բայց տվյալ իրավիճակում նորն այն է, որ հակամարտության պատճառով Ռուսաստանն ավելի ու ավելի կախված է դառնում Չինաստանից՝ փոխելով իր պատմական դիրքորոշումը և Արկտիկան բացելով Չինաստանի համար», – ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ Արկտիկայի վերաբերյալ Կանադայի նոր արտաքին քաղաքական ռազմավարությունը կառուցվում է չորս հիմնական սկզբունքների վրա:
«Դրանցից առաջինը, իհարկե, այն է, որ մենք կշարունակենք պաշտպանել Կանադայի ինքնիշխանությունը, այդ թվում՝ Հյուսիս-Արևմտյան միջանցքի վերահսկողությունը։ Երկրորդը՝ Կանադան ամրապնդում է իր ռազմական ներկայությունը ՝ պաշտպանելու Արկտիկան և ապահովելու մայրցամաքի անվտանգությունը ԱՄՆ-ի հետ համատեղ: Մենք նաև կավելացնենք համագործակցությունը մեր արկտիկական դաշնակիցների և ՆԱՏՕ-ի հետ»,- ընդգծել է Կանադայի ԱԳ նախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում