Santa Cruz de la Sierra
+16°C
10
La Paz
+15°C
9
Trinidad
+23°C
10
Sucre
+15°C
9
Tarija
+7°C
10
Potosí
+10°C
17
Oruro
+15°C
16
Cochabamba
+20°C
13
Cobija
+31°C
9
Widget clima HTML para el sitio web de sharpweather.com

Վերանորոգվել է 14-րդ դարում կառուցված Զորաց եկեղեցին

Վերանորոգվել է 14-րդ դարում կառուցված Զորաց եկեղեցին

«Խորան» աջակցման և բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ընթանում են Վայոց Ձորում գտնվող Զորաց եկեղեցու ամրակայման և տանիքածածկի վերանորոգման շինարարական աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության հետ համագործակցության շրջանակներում:

Զորաց կամ Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղում, այն կառուցվել է Օրբելյան իշխանների կողմից՝ 1303 թվականին։ Ըստ ուսումնասիրությունների, եկեղեցին զինվորական է եղել։ Մարտի մեկնելուց առաջ զինվորներն այստեղ երդում են տվել և օրհնություն ստացել, այդ պատճառով էլ եկեղեցին ստացել է Զորաց անունը։

Եկեղեցին բաց խորան է, եռակամար է՝ երկու սյուներով, երկու կից ավանդատներով, դրսից ուղղանկյուն հորինվածքով։ Երեք մասի բաժանված՝ միակ արևելյան բեմով եկեղեցին է։ Զորաց եկեղեցու խորանի բարձրությունը հավասար է ձիու վրա նստած մարդու բարձրությանը, որպեսզի զինվորները անհրաժեշտության դեպքում առանց ձիուց իջնելու հաղորդություն ստանային և գնային մարտի։

Ճարտարապետ Աշոտ Մանասյանը ում վստահված են եկեղեցու ամրաշինական աշխատանքները փորձել է իր ղեկավարած թիմի հետ համատեղ հնարավորինս պահպանելեկեղեցու հին ճարտարապետական կառուցվածքը՝ որոշ դեպքերում առաջարկելով նոր լուծումներ։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում