Դամասկոսում ՀՀ դեսպանության անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից․ ԱԳՆ
Նմանատիպ
Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։
Անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում թեժ գծի հայտարարումից հետո դեսպանությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացմանը, տարհանման հնարավորությանը։ Վերջինիս անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է։
Հաջորդիվ, ՀՀ քաղաքացիների հետ կապը կպահպանվի Բեյրութում ՀՀ դեսպանությունից` հետևյալ թեժ գծի միջոցով +9617447205 (բջջային):
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի առավոտյան ահաբեկչական խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կառավարական ուժերը լքել են քաղաքի կենտրոնը։
Reuters-ը` հղում անելով սիրիական բանակի անանուն բարձրաստիճանսպաներին, պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է մայրաքաղաք Դամասկոսը և մեկնել «անհայտ ուղղությամբ»։ Դամասկոսը գրաված զինյալները երաշխավորել են քաղաքում մնացած նախարարների անվտանգությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում