Որոշ տեղեկությունների համաձայն՝ Բաշար ալ Ասադը զոհվել է ինքնաթիռի խոցման հետևանքով․ Reuters
08/12/2024 12:52
Նմանատիպ
Մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող էր զոհվել ավիավթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը, վկայակոչելով սիրիական աղբյուրներին։
Նշվում է, որ Դամասկոսի օդանավակայանից Ասադի ինքնաթիռն օդ բարձրանալուց հետո անհետացել է ռադարներից։ Գործակալության զրուցակիցներից մեկի ենթադրմամբ՝ այն խոցվել է։
Նշենք նաև, որ ավելի վաղ Սիրիայի վարչապետը հայտարարել էր, որ ոչինչ չգիտի Ասադի գտնվելու վայրի մասին։ Վերջին անգամ նրանք շփվել են նախորդ օրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում